Mrs. Ida Martin
Իմ բարձրագոյն կրթութիւնը ստացել եմ Իրանի Սպահանի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում մասնագիտանալով՝ Հայոց լեզւի և գրականութեան ասպարէզում, ստանալով՝ BA , նաև Միացեալ նահանգներում ստացել եմ California Single Subject Teaching Credential:
Ունեմ տասնամեակների ուսուցչական փորձ և դասաւանդել եմ Հայոց լեզու, գրականութիւն և պատմութիւն տարբեր տարիքային բաժամունքներում սկսած նախակրթարանից մինչև 8-րդ կարգ։ Այս տարիների ընթացքում նաև աշխատել եմ ղեկավարման ասպարէզում, եղել եմ տնօրէնի օգնական, ամառային աշխատանքի վարիչ և ուսումնադաստիարակչական յանձնախմբի անդամ։
Մասնակցել եմ տարբեր վերաւորակաւորման դասընթացների, երկրում և երկրից դուրս, զարգացնելու և արդիականացնելու իմ դասաւանդման մեթոդները։
Աշխատանքից բացի իմ հետաքրքրութիւններն են՝ ընթերցանութիւնը, եփ ու թուխ անել, շարժանկարներ դիտել և ինչու չէ նաև ճամբորդել նոր վայրեր։
Ուսուցչութիւնը ինձ համար միայն լոկ աշխատանք չէ, այն իմ էութիւնն է, ուսուցչութիւնը արւէստ է և առաքելութիւն, կրթելու և դաստիարակելու մեր նոր սերնդին, սովորեցնել նրանց մեր մայրենին և չքնաղ պատմութիւնը։ Ինչպէս Խաչատուր Աբովեանն է ասում՝ "Ա՛խ լեզուն, լեզուն որ չըլնի, մարդ ընչի՞ նման կըլնի: Մէկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հաւատը: Լեզուդ փոխի՜ր, հաւատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարող ես ասիլ, թէ ո՞ր ազգիցն ես:"